«Այդ հարցում ես համագործակցում եմ ոստիկանության հետ». Նիկոլ Փաշինյանը՝ առանց հաշվառման համարանիշների մեքենաների մասին

Հանրապետության հրապարակում հավաքվածներին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր Երևանում չպետք է լինի առանց հաշվառման համարանիշների որևէ մեքենա։

«Այդ հարցում ես համագործակցում եմ ոստիկանության հետ: Ժամը 16:00-ի դրությամբ Հանրապետության բոլոր ավտոճանապարհները ապաշրջափակվում են, որ մարդիկ մարզերից գան, հասնեն հանրահավաքին»,- նշել է նա և հավելել, որ ոչ մի լկտի վարորդ չպիտի լինի ճանապարհներին։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Մերժիր Սերժին» նախաձեռնություն ժողով պետք է գումարեն՝ առաջիկա անելիքները քննարկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել