Վարչական իրավախախտումների վերաբերյալ 123.5-րդ հոդվածը սահմանում է, որ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 հազար դրամի չափով:
Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով:
Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով:
Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 400 հազար դրամի չափով:
Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ անգամ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 600 հազար դրամի չափով, և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:
Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված դեպքերում հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով:
Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` 100 հազար դրամի չափով: