Գյումրիում անցկացվեց ինկուբատորերի համար նախատեսված երկրորդ դասընթացը

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, այսօր՝ ապրիլի 25-ին Գյումրիում տեղի է ունեցել ինկուբատորների մասնակիցների համար նախատեսված սեմինար-դասախոսությունը։ Դասախոսության թեման «Տեղական աճի ռազմավարություններում և «խելացի» նախաձեռնություններում ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածության ապահովումն» էր։

Դասընթացն անց է կացրել Հայաստանի համայնքների միության փորձագետ Անուշ Բեղլոյանը։ Նա ներկայցրել է ոլորտի միջազգային փորձը՝  զուգահեռ համեմատականններ անցկացնելով հայկական իրականության հետ։

Նշենք, որ ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորները ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու են ընդհանուր թվով 33 դրամաշնորհներ, յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։

 «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել