Այսօր՝ ապրիլի 25-ին նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդ-վածի 11-րդ մասը.
Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները»:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատր Կարեն Կարապետյանի որոշման համաձայն Էմիլ Տարասյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։