Հանրապետության հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը

«Կարեն Կարապետյան, ամսի 23-ին Սերժ Սարգսյանը չէր «ֆայմում», որ կարող է արտակարգ դրություն մտցներ, դու եկել ես «սատանի մայլում քյանդրբա՞զ ես խաղում»․ այսպես հայտարարեց հնարապետության հրապարակից Նիկոլ Փաշինյանը՝ դինելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին։

Նա պաշտոնապես հայտարարեց․ «Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել, որովհետև եթե նույնսիկ նման ստից թուղ ստորագրես, մենք տեղում չեղյալ կանենք այդ որոշումը, տեղում։ Թե ուզում ես՝ բախտ փորձի»։

Նա նաև հավելեց, թե լուրեր են տարածում, որ Կարապետյանը Մոսկվայի ուժերով կդառնա ՀՀ վարչապետ։ Նա կոչ արեց նման սադրիչ տեղեկություններ չտարածել, քանի որ Մոսկվայից հավաստի տեղեկություններ է ստացել, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։

«Իհարկե, կան որոշ մարդիկ, բիզնեսմեններ, որոնք իրենց համարում են Կարեն Կարապետյանի աջակիցը և իրենց տեսակետը փորձում են ներկայացնել որպես Մոսկվայի տեսակետ։ Ես ուզում դիմել այդ մարդկանց, ամենայն հարգանքով, բայց հաշվի առեք՝ Հայաստանի Հանրապետությունը վարձակալության հանած առևտրի կենտրոն չէ։ Գնացեք և ձեր տարածքները տվեք վարձակալության, արեք ձեր բիզնեսը Մոսկվայում, Երևանում և ձեև օրինական շահերը  կպաշտպանվեն։ Բայց չհամարձակվեք հանկարծ ՀՀ-ին վերաբերվել որպես վարձակալության տրվող տարածքի, դա չի ներվի որևէ մեկին»,-նշեց նա։

https://www.facebook.com/Iravabannet/videos/1221824087920674/?notif_id=1524678017772683&notif_t=live_video_explicit

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել