Թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող. ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մարտուն Նվերի Խերունցը:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել