Փաշինյանի խոսքով՝ ցուցարարներին են միացել նաև ծառայության մեջ գտնվող ոստիկաններ

Մեր հայտարարած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը շարունակվում է: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց թավշյա հեղափոխություն շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ նրանք պահանջում ենք ՀՀԿ-ի անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան:

«Ես հիմա 2 ժամով հեռանում եմ իմ գործերով, մի քանի կարևոր հանդիպումներ ունեմ: Հանարահավաքը մեկնարկում է ժամը 19:00-ին, մանրամասն ելույթ կունենամ հենց այդ ժամանակ: Մենք հաղթել ենք և վերջ»:

Փաշինյանի խոսքով՝ ցուցարարներին են միացել նաև ծառայության մեջ գտնվող ոստիկաններ. «Մեզ է միացել ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը»:

«Ես աշխատանքից դուրս եմ եկել ու եկել այստեղ: Ուզում եմ կանգնել իմ ժողովրդի կողքին, ես չեմ կարող մահակով ու վահանով դուրս գալ իմ ժողովրդի դեմ: Հորդորում եմ արդեն նախկին աշխատանքային ընկերներիս միանալ մեզ»,-նշել է ծառայությունը թողած ոստիկանը:

Ցուցարարներին նա հորդորեց մնալ Հրապարակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել