Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր՝ ապրիլի 25-ին, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ասել է. «Նախկինի պես գտնում եմ, որ դա Հայաստանի ներքին գործն է և հույս ունեմ, որ հայ բարեկամները մոտ ժամանակում համաձայնեցված որոշման կհանգեն»:
Նա նշել է, որ Կրեմլը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: