Ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում. ՊԵԿ

Այսօր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` իր գլխավորած երթի ժամանակ տեղեկացրել է, թե իբր փակվել է Բագրատաշենի մաքսատունը:

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում»,–ասվում է հայտարարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել