Վեդիում տերմինալ են գողացել ու բռնվել դեպքից ժամեր անց

Ապրիլի լույս 24-ի գիշերը Վեդի քաղաքում գողություն է կատարվել։ «Թել Սելի» տերմինալի գողության մասին ժամը 6-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում բանավոր հաղորդում է ստացվել խանութի սեփականատիրոջից։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ խանութի դուռը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։

Վեդիի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Բացահայտման միջոցառումներին մասնակցել են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի պահպանության բաժնի ծառայողները։

Արդյունքում՝ հաղորդումից ժամեր անց հայտնաբերվեցին և գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվեցին Երևանի բնակիչներ 19-ամյա Վ․Մ․-ն ու 21-ամյա Խ․Ա․-ն։
Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնը։ Տերմինալը պահված է եղել Վեդիում գտնվող մի շինության տարածքում։
Ոստիկանության Արարատի բաժնում հարուցված քրեական գործի նյութերն ու բերման ենթարկվածերը փոխանցվել են Վեդիի քննչական բաժին։
Վ․Մ․-ն ու Խ․Ա․-ն որպես կասկածյալ հարցաքննվել ու բաց են թողնվ ել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել