Մենք վերսկսում են խաղաղ անհնազանդության գործողությունները. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր` ապրիլի 25-ին, «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարեց, որ ՀՀԿ և Կարեն Կարապետյանը մտածում են՝ հայ ժողովուրդը և ՀՀ քաղաքացին իրեն բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականը ստանալով:

«Ես ինքնս  11:00-ին կլինեմ Հանրապետության հրապարակում: Մենք վերսկսում են խաղաղ անհնազանդության գործողությունները, հայտարարում ենք դասադուլ, գործադուլ, շրջափակում ենք կամուրջները»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ այս գիշեր վարչապետի պաշտոնակատարի պաշտոնական կայքէջում տեղադրվեց հայտարարություն, որում Կարապետյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով:

«Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2030252777295107/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել