Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը չի կայանա

Վաղը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա:  Այս մասին Tert.am-ին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասաց Ավինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել