Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորություն չի տա

Արտերկրից ժամանած լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավարը պատասխանել է ՏԱՍՍ գործակալության ներկայացուցչի հարցին, թե մտադիր է արդյո՞ք նա վարչապետ դառնալուց հետո ԵՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից դուրս բերել Հայաստանը. «Մենք երբեք չենք խոսել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին: Մենք չենք պատրաստվում աշխարահաքաղաքական կտրուկ շրջադարձերի: Որևէ կառույցից դուրս գալու հարցը կլուծվի հանրաքվեով»:

Նա նաև նշել է, որ այսուհետ ժողովուրդ է որոշելու. «Եթե մինչև հիմա Սերժ Սարգսյանն էր որոշում, թե ով է գալիս, ով է գնում, ապա դա հիմա ժողովուրդն է անելու: Մեզ համար ամենակարևորը օրենքի գերակայությունն է և ես կարող եմ դա երաշխավորել»:

Նա նաև նշեց, որ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորություն չի տա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել