«Իմ քայլը» նախաձեռնության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները ծաիկներ են դրել Ծիծեռնակաբերդում, որից հետո Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է արտերկրից ժամանած լրագրողների հետ հանդիպման:
Նշենք, որ երթ սկսվել էր ժամը 15:00-ին՝ Հանրապետության հրապարակից:
Երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր որևէ քաղաքական միջոցառում նախատեսված չէ, միայն կլինի երթ Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Վաղը՝ ապրիլի 25-ին, կշարունակվեն բանակացությունները իշխանությունների հետ: