Ողջունում ենք այն քաղաքական ուժերին, որոնք նպաստեցին այդ ճգնաժամի հաղթահարմանը: Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման հարցերում: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Այն հարցին, թե այս փոփոխությունը ինչ ազդեցություն կունենա ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում, դեսպանը նշել է, որ այս ամենից հետո ավելի մեծ ջանասիրության են աշխատելու դրա ուղղությամբ: