Այսօր անվտանգության խորհրդի նիստին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հայտնել է.
«Պարոն Գասպարյան, ոստիկանությունը այս բարդ օրերին ցույց տվեց իր բարձր պրոֆեսիոնալիզմը և հասարակական անվտանգությունը պահպանելու կարողությունները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ոստիկաններին իրենց նվիրումի, իրենց աշխատանքի և հանդուրժողականության համար:
Միևնույն ժամանակ պետք է հստակ լինի, որ որքան կարևոր է զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում պահպանել հանդուրժողականությունը, ոչ պակաս կարևոր է հասկանալ, որ պարտավոր ենք ցուցաբերել զգոնություն` հասարակական կարգուկանոնն ապահովելու տեսանկյունից։ Այսօրվանից սկսած հասարակական բնականոն կարգը և կանոնները պետք է վերականգնվեն և պահպանվեն»: