Չպետք է լինի որևէ կասկած ու հատկապես մեր զինված ուժերում, որ մենք զգոն ենք և միասնական. Կարեն Կարապետյան

Այսօր անվտանգության խորհրդի նիստին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը դիմել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին.

«Ցանկանում եմ դիմել մեր զինված ուժերին և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել մեր զինվորներին, սպաներին ու հատկապես մարտական հերթապահություն իրականացնող ուժերին՝ իրենց առաքելությունն ամեն օր անկախ ցանկացած զարգացումից՝ պատասխանատվության բարձր զգացումով և հպարտությամբ կատարելու համար։

Չպետք է լինի որևէ կասկած ու հատկապես մեր զինված ուժերում, որ մենք զգոն ենք և միասնական։

Պարոն Սարգսյան, վերջին օրերին օպերատիվ տեղեկություններով, որը նաև հանրայնացվել է պաշտոնական հաղորդագրություններով, նկատվում է ադրբեջանական զինված ուժերի և զինվորական տեխնիկայի ակտիվ շարժ դեպի շփման գիծ։ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ավանտյուրաների ու լարվածության ավելացման դեմ արդեն կոչով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները։ Համակարծիք ենք, որ անհապաղ պետք է թուլացնել այդ լարվածությունը: Այդ հարցի շուրջ այսօր խոսել եմ նաև Արցախի Հանրապետության նախագահ պարոն Սահակյանի հետ:

Ինչպես նախկինում, այսօր էլ հայկական երկու հանրապետությունների քաղաքական ղեկավարությունը և զինված ուժերը պատրաստ են զինադադարի ռեժիմի ցանկացած խախտմանը կամ դրա փորձին՝ համարժեք արձագանքելու և զսպելու գործողությունների։ Հակառակորդը չպետք է որևէ պատրանք ունենա այս առումով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել