Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 13-ամյա Մարիամ Մելքոնյանը։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նա ապրիլի 23-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել։ Մարիամ Մելքոնյանին տեսնող է եղել Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի խաչմերուկում՝ հավաքի մասնակցելիս։
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, 010 42 02 02 հեռախոսահամարով։