Ապրիլի 25-ին տեղի կունենա իշխանությունների հետ բանակցությունների երկրորդ փուլը. Նիկոլ Փաշինյան

Այսօր, ապրիլի 24-ին ժամ 15:00-ից քաղաքացիները Հանրապետության հրապարակից քայլերթով կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության բոլոր նահատակներին: Այս մասին ֆոյսբուքայն իր էջի ուղիղ եթերում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Վաղը տեղի կունենա իշխանությունների հետ բանակցությունների երկրորդ փուլը»,-նշեց նա: Ինչպես երեկ՝ ապրիլի 23-ի երեկոյան հանրահավաքի ժամանակ նշել էր Նիկոլ Փաշինյանը, հանդիպում է նախատեսվում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2029612974025754/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել