Հանրապետության հրապարակում այսօր՝ ապրիլի 23-ին, հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց հանրապետական կուսակցությանը դեռ պետք է դիմադրեն։
«Հանրապետական կուսակցությունը Հայաստանում իշխանություն չի լինելու: Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու։ Հայաստանում պիտի այսուհետ լինեն միայն արդար ու թափանցիկ ընտրություններ։ Իշխանությունը Հայաստանի քաղաքացիներից երբեք չպիտի խլվի։ Իշխանությունը պատկանումէ ժողովրդին և այդ իշխանությունը պիտի իրացվի ընտրությունների միջոցով։ Մենք պիտի քաղաքականությունը դուրս բերենք դպրոցներից և կրթական հաստատություններից»,- նշել է Արարատ Միրզոյանը։
Ազգային ժողովի պատգամավորը նշել է, որ ոլորտ առ ոլորտ, քայլ առ քայլ պիտի կերտվի բոլորի երազանքների Հայաստանը:
Եվգենյա Համբարձումյան
https://www.facebook.com/Iravabannet/videos/1220075891428827/