Այսուհետ լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշումն նախ ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը նոր որոշում է ընդունել, որի համաձայն՝ այսուհետ լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշումն նախ ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին:

Լսումների հրավիրման մասին որոշումը նաև պարտադիր կերպով պետք է տեղադրվի Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը լսումների անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ պետք է տրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին:

Լսումներ հրավիրող Ազգային ժողովի նախագահը, հանձնաժողովը կամ խմբակցությունը կարող են նախապատրաստել իրենց հրավիրած լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաև լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի կամ խմբակցության առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:

Որոշումն ընդունվել և ուժի մեջ է մտել ապրիլի 12-ին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել