Լևոն Բարսեղյանը կալանավորվեց

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կալանավորվել է:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Լևոն Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը:

«Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, նա երկու ամսով կալանավորվեց, դատարանը գրավի միջնորդությունը մերժեց: Նա պահվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Լևոն Բարսեղյանին բերման են ենթարկել ապրիլի 22-ին: Այսօր նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվելկալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել