ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդություններ են ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:
«ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ տեղեկացվել ենք լրատվամիջոցներից, այս պահի դրությամբ դեռևս նման դիմում չի ստացվել»,-նշել է նա: