«Հուսով եմ` որևէ մեկի մտքով չի անցնում, որ դա կարող էր կեղծված վիդեոնյութ լինել». Վիգեն Սարգսյան

Երեկ պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր տարածել՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումների մասին:

Այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս անդրադարձավ այդ տեսանյութին. «Հուսով եմ` որևէ մեկի մտքով չի անցնում, որ դա կարող էր կեղծված վիդեոնյութ լինել, հուսով եմ` հասկանում եք, որ շատ օբյեկտիվ ու հասկանալի ձևով, իրոք, հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետևում է մեզ մոտ տեղի ունեցած զարգացումներին»:

Նախարարը նաև նշել է, որ նեղ մասնագիտական գիտելիքներ պետք չէ ունենալ հասկանալու համար, որ առկա մարտահրավերների պարագայում, հակառակորդը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից. «Ես չեմ կարծում, որ մեր հայտարարությունն այդ առումով նոր բացահայտում էր, բայց մենք պարտավոր էինք, որպես պետական կառավարման մարմին, հիշեցնել այդ խնդրի մասին: Սահմանային իրավիճակի մասին բարձրաձայնումը նպատակ չուներ կանխել կամ փոխել որևէ մեկի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել