Այս պահին արատքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանում են օտարերկրացի լրագրողների հարցերին:
Այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ են որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.
«Ճիշտն ասած, ես կոնկրետ տեղը չգիտեմ: Ես իրավապահներին հարցրել եմ, թե արդյոք տեղեկացված է ընտանիքը և արդյոք ներգրավված է փաստաբան, ինձ պատասխանել են, որ փաստաբանը ներգրավված է որպես պաշտպան և իրականացնում է համապատասխան գործողություններ: Ավելի մանրմասն այդ հարցին կարող են պատասխանել իրավապահ մարմիները, որոնք չեն ենթարկվում արդարադատության նախարարությանը»:
«Նա պահվում է ձերբակալված անձանց համար նախատեսված վայրում»,- հավելեց նա: