«Լույս» հիմնադրամի շրջանավարտների` Սերժ Սարգսյանին ուղղված նամակին արձագանքել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշել է, որ հիմնադրամի ծրագրով համաշխարհային լավագույն բուհերում կրթություն ստացած 570 շրջանավարտից 60 հոգին որոշել են քարոզ կարդալ և խրատ կարդալ վարչապետի գլխին:
«Այս պահին 570 քաղաքացի այդ ծրագրով կարողացել է ստանալ մրցակցային կրթություն՝ ընդ որում ամենաազատական պայմաններում` ոչ պարտադրել ենք հետագա աշխատանքի վայր, ոչ պարտադրել ենք վերադարձ կամ ոչ վերադարձ: Հետո 570 շրջանավարտներից 60 հոգին որոշել են քարոզ և խրատ կարդան վարչապետի գլխին, բայց դա էլ, երևի, բնական է, լավ կրթություն են ստացել, իրավունք են իրենց վերապահում, տենց լինում է: Մեկ զանգի դեպքում Սերժ Սարգսյանը պատրաստ էր հանդիպել այդ 60 շրջանավարտի հետ ու մանրամասն լսել նրանց մտահոգությունը», – նշել է Վիգեն Սարգսյանը:
«Լույս» հիմնադրամի շրջանավարտների քայլը Վիգեն Սարգսյանը գնահատել է արպես շատ տգեղ քայլ, քանի որ «Լույս» հիմնադրամի շրջանավարտները երբեք առիթ չունեն վարչապետի հետ չհանդիպելու:
«Ցանկացած մեկ զանգ բավարար էր, որպեսզի վարչապետը 60 շրջանավարտ միանգամից ընդուներ ու հետները շատ մանրամասն խոսեր: Բայց իրենք, հատկապես նրանցից ոմանք, նույնիսկ Հայաստանում չեն և որոշել են հեռվից հեռու վաչապետին փոխանցել, թե ինչպես անի, որ երկիրն ավելի լավ կառավարի: Այնինչ իրենք, ունենալով այդ կրթությունն, իրականում այս երկրի համար բան չեն անում»,-նշել է նա:
Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել էր հիմնադրամի շրջանավարտների բաց նամակին: