Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները հանդիպում են պահանջում պատգամավորների հետ

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները երթով հասան Բաղրամյան պողոտա:

Փշալարերի մոտ քառօրյայի մասնակիցները խնդրում են ոստիկաններին փոխանցել Ազգային ժողովի պատգամավորներին՝ հանդիպում ունենալ իրենց հետ. «Մենք պետք է պատգամավորների հետ խոսենք»:

Ոստիկանները նշեցին սակայն, որ փշալարերից հեռավորություն պահպանեն և իրենց կոչերը այդտեղից անեն. «Դուք այստեղից ձեր կոչերը արեք, իրենք համացանցով և հեռուստատեսությամբ կլսեն ու կպատասխանեն ձեզ»:

«Մենք մեր կյանքի գնով կռվել ենք ու հետ ենք եկել: Եթե այդ պատգամավորների մեջ կան մարդիկ, թող ընդունեն մեզ: Մենք այս մարդկանց համար կռվել ենք, հիմա իրենք վահաններով կանգնել են: Այդ առաջնորդները, որոնք կան, նրանք պետք է այդ հարցերը լուծեն: Մենք, տեսեք, ժողովրդին առանձնացրել ենք, որ բախումներ չլինեն»,- նշում են նրանք:

Նրանք սպասում են Բաղրամյան պողոտայում տեղադրված փշալարերի մոտ:

https://www.facebook.com/Iravabannet/videos/1219664354803314/?notif_id=1524468994376877&notif_t=live_video_explicit

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել