Զարուհի Փոստանջյանին հարթակ չտրամադրեցին ելույթ ունենալու համար. Աննա Հակոբյանը պարզաբանեց

Այս պահին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավքի ժամանակ Զարուհի Փոստանջյանին հարթակ չտրամադրեց ելույթի համար: Նրան հարթակից մի քանի երիտասարդներ ներքև իջեցրին:

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հայտարարեց.

«Դուք տեսաք, տգեղ միջադեպ տեղի ունեցավ, մեր սիրելի Զարուհի Փոստանջյանը ամեն կերպ ուզում էր խլել բարձրախոսը և ելույթ ունենալ: Ես ուզում եմ ներողություն խնդրել այս միջադեպի համար, բայց այստեղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, «Մերժիր Սերժին» շարժման անդամները վերապահում ունեն նրա խոսքի հետ կապված, միայն այն պատճառով, որ այս ընթացքում, երբ սկսում էր քայլարշավը, Զարուհի Փոստանջյանը՝ մեր կողմից շատ սիրված և հարգված, հայտարարում էր հարցազրույցներում, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է»,-նշեց նա:

Նա նշեց, որ հարթակ չտրամադրելու պատճառը հենց այդ հայտարարությունն էր: Նա կոչ արեց, որ այլևս ոչ ոքի «ծախված» չասել:

Նա նաև հայտարարեց, որ որքան էլ իր ամուսինը և շարժման մյուս ակտիվիստները ձերբակալված են, միևնույն է նրանք շարունակելու են պայքարը և պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Այս երկրում այլևս Մարտի 1 չի լինելու: Բավ է»,- անդրադառնալով այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի խոսքին՝ ասաց Աննա Հակոբյանը:

Gepostet von Iravaban.net am Sonntag, 22. April 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել