Մի ֆիրմայի տնօրեն վճռապես որոշել էր ապահարզանվել: Իր սենյակը հրավիրելով ֆիրմայի գլխավոր իրավաբանին, նա կարգադրեց անհապաղ գործ սկսել դատարանում ապահարզանի մասին:
– Դա այնքան էլ հեշտ բան չէ,- նրան առարկում է իրավաբանը: – Դուք պետք է դրա համար ունենաք հիմնավոր պատճառ:
– Այդպիսի պատճառ կա:
– Ինչպիսի՞:
– Իմ կինն ամեն գիշեր շրջում է տարբեր բարերում:
– Դա հիմնավոր պատճառ է: Իսկ, իսկապես ասած, ի՞նչ է անում նա այնտեղ:
– Ո՞նց թե ինչ: Ինձ է փնտրում: