10 վիրավոր քաղաքացի կա. 3-ի վիճակը միջին ծանրության է

Ապրիլի 22-ին, ժամը 14։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից:

Տուժածներից 7-ն ընդունվել է այսօր։

2-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2-ը՝ «Իզմիրլյան», 3-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում:
Ըստ անհրաժեշտության կատարվում են հետազոտություններ:

7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել