Արարատի-Երևան ավտոճանապարհին Արտաշատի մոտակայքում կասեցվել է ցուցարարների ավտոերթը:
Ոստիկանները շրջափակել են Նոր Կյանք գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանի ավտոմեքենան և չեն թողնում, որպեզի այն շարունակի իր ճանապարհը: Քաղաքացիները վիճաբանություններ են ունենում միմյանց հետ:
Այս պահին ավտոքարշակով փորձում են ճանապարհից հանել մեքենան: Գյուղապետի հետ այս պահին կապ հաստատել չի ստացվում:
Տեսանյութերից մեկում նա հայտարարում է, որ իր մեքենայի վրա մետաղյա իրեր էն շպրտել, իսկ ներկա ոստիկանները ուշադրություն չեն դարձրել այդ փաստին: