Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վայոց Ձորի Գետափ գյուղերում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին և Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերում:
Այս մասին տեղեկանում ենք ՍԱՊԾ-ից:
Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, հաց և հացաբուլկեղենը տեղափոխվել են չթույլատրված տարաներով, հումքը, այլ բաադրիչներն ու վերջնական արտադրանքը չեն պահվել դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում:
Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:
Ա/Ձ Արմեն Բանայան
«Հարի» ՍՊԸ