Փրկարարները Երևանի տներից մեկի շքամուտքի հատակին, անգիտակից վիճակում հայտնաբերել են Մ. Բ.-ին

Ապրիլի 20-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/4 շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք, ներսում գտնվող բնակիչը չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ շքամուտքի հատակին, անգիտակից վիճակում հայտնաբերել են Մ. Բ.-ին (1997 թ. ծնված): Փրկարարների աջակցությամբ Մ. Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել