Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը:
«Ժողովուրդը ոտքի է ելել՝ վերադարձնելու ուզուրպացված իշխանությունը:Տոտալ մասնակցություն ու աջակցություն ունի ՀՀ քաղաքացիների կողմից: Շարժման աշխարհագրությունն ընդգրկում է ողջ Հայաստանը՝ Աշոցքից մինչև Մեղրի: ՀՀ տասնյակ բնակավայրերում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ, մեր շարժումն ընդգրկում է դպրոցներ, բուհեր, հիմնարկներ, կոլեկտիվներ: Դպրոցներում անգամ այս վերջին օրը որոշ տնօրեններ են հանում Սերժ Սարգսյանի փակցրած նկարը՝ ասելով, որ մեկ է երեխաներն են հանում: Մեզ հետ է նաև Սփյուռքը»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ իրեն մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, թե բոլորն են շարժման հետ, միայն թե «մի քիչ էլ կանգնեք»:
Միրզոյանը տեղեկացրեց, որ հրապարակում տեղադրելու են աղբարկղ, որպեսզի մարդիկ բերեն ու շպրտեն ՀՀԿ կուսակցության անդամատոմսերն այդտեղ: