Պատգամավորի կնոջը վարչական տուգանքի են ենթարկել

Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանի կնոջը` Գոհար Աբաջյանին վարչական տուգանք են նշանակել և բաց թողել ոստիկանության բաժնից։ Այս մասին հայտնում է ինքը պատգամավորը։

Հիշեցնենք, որ Գոհար Աբաջյանին Կոմիտասի պողոտան փակելու համար բերման էին ենթարկել այսօր ժամը 14։00-15։00 ընկած ժամանակահատվածում։

«Կյանքս, դուխով: Արաբկիրի ոստիկանները մի քանի ժամ մնան Գոհարի հետ, վաղը կանցնեն մեր կողմը»,-նշել էր Արարատ Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել