Պաշտոն՝ Արդարադատության և հարակից ոլորտների համակարգող/իրավաբան
Աշխատանքի վայրը՝ Երևան
Նկարագրություն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին սկզբին՝ 34 ամիս տևողությամբ: Իրավաբան-փորձագետի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:
Պարտականություններ.
- արդարադատության ոլորտի հանրային քաղաքականությունների հայեցկարգերի մշակում,
- արդարադատության ոլորտի հանրային քաղաքականությունների միջոցառումների ծրագրի մշակում,
- կրթության, բիզնես ոլորտի, ինչպես նաև ծրագրով ընտրված ևս 6 թիրախային ոլորտների կլաստերների կողմից մշակված քաղաքականությունների հայեցակարգերի իրավաբանական փորձաքննության կատարում,
- կրթության, բիզնես ոլորտի, ինչպես նաև ծրագրով ընտրված ևս 6 թիրախային ոլորտների կլաստերների կողմից մշակված քաղաքականությունների միջոցառումների ծրագրերի իրավաբանական փորձաքննության կատարում,
- ծրագրի շրջանակներում վերլուծությունների և ուսումնասիրությունների կատարում՝ ազգային և միջազգային փորձի համադրմամբ,
- իրավական կարծիքների կազմում,
- մասնագիտական միջոցառումներին մասնակցություն,
- ծրագրային այլ գործողությունների կատարում:
Պահանջներ.
- իրավաբանական բարձրագույն կրթություն,
- 3 տարվա մասնագիտական/աշխատանքային փորձի առկայություն, որից մեկ տարին միջազգային կառույցների կողմից ֆինանսավորված ծրագրերի շրջանակներում,
- պետական մարմինների հետ կառուցողական երկխոսության փաստարկված փորձ,
- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point),
- թիմային աշխատանքի կարողություններ,
- աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ծառայություններ մատուցելու կարողություն: