ՀՀ քնչալան կոմիտեն հանրային քննարկմա է ներկայացրել նոր նախագիծ։ Նախագծիը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի մասին է, որով սահմանվում են այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և այն դեպքերը, երբ նրանք չեն հատուցում այդ ծախսերը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, մինչդեռ, գործնականում լինում են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության ծառայողը ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո մինչ հինգ տարի ծառայելը, ազատվում է ոստիկանությունում ծառայությունից՝ ցանկանալով աշխատանքի անցնել իրավապահ այլ մարմիններում, մասնավորապես՝ հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ու կանգնում է իր ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերի վճարման փաստի առաջ:
Ներկայումս ՀՀ դատարաններում քննվում են ՀՀ ոստիկանությունից ազատված և ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցած նախկին ոստիկանության ծառայողների ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պահանջի մասին 8 գործեր:
Առկա իրավական կարգավորման պայմաններում ոստիկանության ծառայողին այլ ելք չի մնում, քան փոխհատուցել իր ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և նոր միայն անցնել ծառայության նշված մարմիններում, կամ էլ ստիպված չանցնել այդ մարմիններում ծառայության՝ պայմանավորված օրենքով սահմանված ժամկետը լրացած չլինելու հիմքով նշված գումարը վճարելու հանգամանքով, դրանով իսկ չիրացնելով և սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր աշխատանքի ազատ ընտրության իրավունքը:
Մինչդեռ, ինչպես նշված է վերոհիշյալ նորմում, ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման և վերապատրաստման համար ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և հանրային շահերի տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա, թե պետությունը պետական, տվյալ դեպքում՝ իրավապահ որ մարմնի ծառայողի ուսման և վերապատրաստման համար է կատարում նշված ծախսերը:
Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ծառայության անցնելիս չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը: