Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է, ով Երեւանի բնակիչ է։
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած բոլոր անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Դեպքի վերաբերյալ առկա տեսանյութում պատկերված բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։