Իրավաբան.net-ը ստորև ձեզ է ներկայացնում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կենսագրությունը։
Արմեն Գևորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին, Երևան քաղաքում:
Կրթություն
1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
1993-1996թթ. Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ:
Համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։
Աշխատանք
1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ Նախագահի օգնական, այնուհետև՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
2007թ. հունիսից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
2008թ. ապրիլից մինչև 2014 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետի պաշտոնները:
Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ:
2015թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը:
2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:
2016թ. հունիսից հոկտեմբերը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
2016թ. հոկտեմբերից 2018թ. ապրիլը զբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
2018թ. ապրիլի 18-ին նշանակվել է փոխվարչապետ:
Այլ
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալներով, տարբեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների պարգևներով:
Մանկավարժական գիտությունների թեկնածու է։
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։