«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» վանկարկություններով մի շարք ցուցարարներ շրջափակել են արտգործնախարարության, կրթության և սփյուռքի նախարարության շենքը։
Այստեղ է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը, դավիթ Սանասարյանը։
«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ԿԳՆ-ում աշխատակիցների համար մի քանի սոցկայքեր են փակվել։ «Այս նախարարությունում Ֆեյսբուք կայքը, ինչպես նաև Յութուբը և Ազատություն ռադիոկայանի կայքը փակել են, որպեսզի մարդիկ ինֆորմացիա չիմանան և մենք ասյտեղ ենք, որպեսզի նրանք իմանան և ժամը 7-ին գան Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի,
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է շրջափակված պահել նախարարության շենքերը, իսկ իրենք մոտ մեկ ժամանոց ընդմիջում խնդրեցին ցուցարարներից՝ խորհրդակցություն անցկացնելու համար։ Տեղում իրավիճակի պատասխանատու նշանակվեց Շահեն Հարությունյանը։
https://www.facebook.com/Iravabannet/videos/1215501485219601/?notif_id=1524050640786317¬if_t=live_video_explicit