Աշակերտներին դուրս չեն թողնում դպրոցներից. ցուցարարները գտնվում են Վարդանանց-Ալեք Մանուկյան խաչմերուկում

Արմավիր քաղաքում փողոց են դուրս եկել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իսկ որոշ դպրոցների դռներ արդեն փակ են:

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարել էր, որ աշակերտներին դուրս չեն թողնում դպրոցներից, քանի որ աշակերտները փորձում են դասադուլ անել:

Այժմ ցուցարարները գտնվում են Վարդանանց-Ալեք Մանուկյան խաչմերուկում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ բողոքի ակցիա է կազմակերպել Վանաձորում: Նրան են միացել բազմաթիվ մարդիկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել