Ցուցարարների մի մասը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բաղրամյան 26-ում է:
Նրանք նախագահականի ճաղերի մոտ են, որոնց առջև մի քանի շարքով պատ են կազմել ոստիկանները:
Լարված իրավիճակ է նաև Ֆրանսիայի հրապարակում:
Այնտեղ ոստիկանական ուժեր են կուտակվում, ոստիկանները զրահապատ են և դիրքավորվում են: