Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կառավարության որոշումը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է ուժը կորցրած ճանաչել  կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի «Հասարակական կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը հաստատելու մասին» թիվ 489 որոշումը:

Հարցը ընդգրկված է ապրիլի 19-ի կառավարության նիստի օրակարգում:

Նախարարության հիմնավորման մեջ նշված է. «2018 թվականի հունվարի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-87-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունը հանվել է: 2018 թվականի մարտի 17-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» թիվ 265-Ա որոշումը: Որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի համաձայն՝ մինչև 2018 թվականի մարտի 3-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի N 489 որոշումն ուժը կորցրած ճանա­չելու մասին» Հայաստանի Հանրապետության կա­ռա­վարու­թյան որոշման նա­խա­­գիծը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան աշխատա­կազմ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մարտի 17-ի «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» թիվ 265-Ա որոշման կատարումը և կվերացվի իրավական ակտերի միջև առկա հակասությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել