Րոպեներ առաջ Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում մի խումբ քաղաքացիներ պոկել են կանգառի նշանները, կոտրում էին լուսացույցները:
Տեղում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել և փորձում են նրանց կարգի հրավիրել: Factor.am-ի ուղիղ եթերում երևում է, որ մեկ հոգի վիրավորում էր ստացել, նրա համար շտապօգնություն կանչեցին:
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբության իր էջում ուղիղ եթերով միացավ, ինչի ժամանակ հայտարարեց. «Իմ համոզմամբ, վստահ եմ, որ դա հանրապետականի կողմից ձևավորած խմբերն են սադրանքներ հրահրում մայրաքաղաքում: Եթե կան քաղաքացիներ, ովքեր թյուրիմացաբար հայտնվել են այդ դեպի վայրում, ես նրանց խնդրում և կոչ եմ անում՝ անմիջապես հեռանալ այդտեղից»,-ասաց Փաշինյանը: