Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցելություններից պարզ են դարձել տեղեկություններ, որ մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի։
Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Միջոցներ են ձեռնարկվում նրանց պահելու հիմքերը պարզելու և դրա հիման վրա իրավական անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։
Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է դրանց ընթացքին:
Սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում: