Նիկոլ Փաշինյանը երթով մոտենում է Հանրապետության հրապարակ։ Նա հայտարարեց, որ տեղեկություններ կան, թե սադրիչ խմբեր կան, ովքեր շրջում են ցուցարարների տարածքում։
«Մենք ինֆորմացիա ունենք, որ իշխանությունը պատրաստվում է սադրիչ խմբեր ուղարկել, որոնք անկարգություններ են սկսելու, պատուհաններ կոտրեն, մեքենաներ ջարդեն, որ մեր խաղաղ, քաղաքակիրթ ցույցի դեմ ուժ գործադրելու հիմնավորում ստանան։ Մենք կհավաքվենք Հանրապետության հրապարակում, որպեսզի իրենք իրենց անելիքից զրկվեն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավորը նշեր էր, որ հանրահավաքը կսկսվի 18։30-ին։