Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում ընդհարում սկսվեց ցուցարաների և ոստիկանության հատուկ ջոկատայինների միջև։ Նշենք, որ այս տարածքում ցուցարարները փողոցը փակել էին մետաղյա դույլերով։
Փողոցում երթևեկությունը բացվեց, իսկ հատուկ ջոկատայինները վազելով գնացին դեպի հարակից այգին, ոստիկանների ձեռքին մահակներ կային։
Նախնական տվյալների համաձայն երկու անձ բերման է ենթարկվել։ Փողոցը կրկին փակվել է, իսկ հատուկ ջոկատայինները լքեցին տարածքը։ Այս պահին այդ տարածքը մարդաշատ է։
Քաղաքապետարանի մոտ ոստիկանական մեքենաներ կան։