Փաստաբանների պալատը բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն կտրամադրի

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը,

ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:

Խնդրում ենք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր տվյալները (անուն, ազգանուն, արտոնագրի համար, հեռախոսահամար), եթե պատրաստ եք անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրել բերման ենթարկված քաղաքացիներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել