Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե զինծառայողներ են ներգրավվում Երևանում կատարված քաղաքացիական անհնազանդությունները զսպելու համար։
«Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ, դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»,-տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: