Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչպետի պաշտոնում առաջադրվելու դեմ անցկացվող հանրահավաքը։
ԱԺ պատգաավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր հրապարակում ի վերջո ձևավորվել է նոր, թարմ քաղաքական գաղափար, որը պետք է նշանավորի քաղաքական փոփոխությունը Հայաստանում:
«Նախորդ գիշեր, որ մնացել են, մենք հաշվել ենք ուղիղ 190 հոգի: Մենք գիշերները լուրջ վտանգի ենք ենթարկում այս ոգեղեն շարժումը: Մենք պետք է ապահովենք, որ այս հրապարակը բազմամարդ լինի շուրջօրյա, որովհետև այսպիսի հրապարակի դեմ չկա և չի կարող լինես ոստիկանական գործողություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ֆրանսիայի հրապարակում հաջորդը ելույթ ունեցավ քաղաքական ակտիվիստ ու հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը։ Նա կոչ արեց բոլորին՝ ծառայություն մատուցող բոլոր ընկերություններին գործադուլ անել և գալ Ֆրանսիայի հրապարակ: «Ես արդեն տասն օր է աշխատանքի չեմ գնում»,-նշեց նա:
Այս պահի դրությամբ հանրահավաքի մասնակիցները որոշում են կայացրել գիշերել հրապարակում: